Փարիզյան օդանավակայանում հայկական տառեր են օգտագործվում (ՖՈՏՈ)

04.09.2020, 13:38
Փարիզյան օդանավակայանում Երևանը գրած է հայատառ․ ՖՈՏՈ
Փարիզյան օդանավակայանում հայկական տառեր են օգտագործվում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Շառլ դը Գոլ օդանվակայանի չվատախտակի վրա Երևանը գրված է հայատառ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը Facebook-յան իր էջում հրապարակել է Փարիզյան Շառլ դը Գոլ օդանավակայանի չվատախտակի լուսանկարը, որում երևում է, որ Երևանը գրված է հայատառ։

Загружается новость ... "Лево"
«Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում կան բոլոր այբուենները, այդ թվում՝ Մաշտոցյանը»,- գրել է դեսպանը՝ նկարին կից։-0-