Փարիզի Աստվածամոր տաճարը փրկվեց ամբողջական ավերումից

16.04.2019, 11:46
Փարիզի Աստվածամոր տաճարը, ամենայն հավանականությամբ, հաջողվեց փրկել ամբողջական ավերումից։
Փարիզի Աստվածամոր տաճարը փրկվեց ամբողջական ավերումից
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Փարիզի Աստվածամոր տաճարը, ամենայն հավանականությամբ, հաջողվեց փրկել ամբողջական ավերումից։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ–ը, հղում անելով Reuters–ին, որը մեջբերում է Ֆրանսիայի հրշեջ ծառայությունների ներկայացուցչին։

Ինչպես հայտնում է գործակալությունը, առնվազն մեկ հրշեջ լուրջ վնասվածքներ է ստացել կրակը մարելիս։

Загружается новость ... "Лево"

Ֆրանսիայի ՆԳՆ պետքարտուղար Լորան Նունիեսն ավելի վաղ ասել է, որ հրշեջներին հաջողվել է հասնել տաճարում կրակի ինտենսիվության նվազմանը, սակայն մարման աշխատանքները դեռ ընթանում են։

Նախնական տվյալներով, Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկումը տեղի է ունեցել երկուշաբթի 18։50–ի սահմաններում, դրա բարձրադիր մակարդակներում և կարող է կապված լինել այնտեղ ընթացող նորոգման աշխատանքների հետ։ Հրդեհի հետևանքով փլուզվել է սրաձողի վերին հատվածը, տաճարի ժամացույցը և կտուրի մեծ մասը։ -0-