ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսի Պալոս Վերդես Էսթեյթս առանձնատանը:
TMZ-ի հաղորդմամբ, երգիչն ինքնասպանություն է գործել:
Բենինգտոնի 41 տարեկան էր: Երկար տարիներ նա պայքարել է ալկոհոլային կախվածության և թմրամոլության դեմ:
Միաժամանակ Mediamass պորտալը գրում է, որ կատարողը ողջ-առողջ է: «Մահվան մասին հաղորդումները ևս մեկ օղակ են հայտնիների մահվան վերաբերյալ կեղծ լուրերի շղթայում»,- նշում են գրառման հեղինակները, հաղորդում է
lenta.ru-ն:
Հուլիսի 20-ին Linkin Park-ի YouTube-ի ալիքում հայտնվել է խմբի Talking To Myself երգի նոր տեսահոլովակը: -0-