ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում` վաճառելով մի օծանելիք, որի բուրմունքը դեռ ոչ ոքի ծանոթ չէ։
Ինչպես հայտնում է tmz.com–ը, Քիմի հեղինակած բուրմունքը ներկայացվել է նախօրեին։ Կարելի է ընտրել երեք բուրմունքների միջև` Crystal Gardenia, Crystal Gardenia Oud and Crystal Gardenia Citrus. Ընդամենը արտադրվել է 300 000 սրվակ և սպասվում է, որ դրանք կվաճառվեն մինչև հինգշաբթի գիշեր։
Загружается новость ...
"Право"
Պարբերականը նշում է, որ Բեյոնսեն Քիմից սովորելու բան ունի, ով «լիմոնադ է պատրաստել իրեն ճակատագրի կողմից բերված կիտրոնից»։ Նա բուժիչ բյուրեղներ է օգտագործել` Փարիզում նախորդ տարի կատարված թալանից հետո, իսկ այժմ հենց բյուրեղն է դարձել օծանելիքի նրա շարքի հիմքը։
Քարդաշյանը սոցիալական մեդիաարշավ է կազմակերպել` իր արտադրանքը տարածելու և գովազդելու համար։ Բացի այդ, նա ակտիվ մասնակցել է օծանելիքի արտադրության բոլոր փուլերին։ -0–