ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել, հայտնում
bbc.com-ը՝ հղում անելով Փարիզի դատախազությանը:
Հաղորդվում է, որ մեղադրյալների թվում հանցագործության ենթադրյալ կազմակերպիչն է:
Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկացմամբ, վեց մեղադրյալներից մեկը կին է:
Ավելի վաղ ևս չորսին էր մեղադրանք առաջադրվել այս փաստով: Դատախազության տվյալներով, տասը մեղադրյալներից հինգն ուղղակիորեն մասնակցել են հանցագործությանը:
2016 թ.-ի հոկտեմբերի 3-ի լույս գիշերը դիմակներով և զենքով երկու տղամարդ մտել են աստղի սենյակ: Եվս երեք հանցագործ մնացել է փողոցում: Հաղորդվում էր, որ աստղի սենյակից գողացել էին 11 մլն դոլար արժողությամբ զարդեղենը և երկու բջջային հեռախոս: -0-