Քիմ Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը

17.06.2018, 21:10
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հավանական է համարել, որ կարող է զբաղվել քաղաքականությամբ:
Քիմ Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հավանական է համարել, որ կարող է զբաղվել քաղաքականությամբ: Այդ մասին, ինչպես գրում է Lenta.ru-ն, նա պատմել է CNN-ին տված հարցազրույցում:

Հեռուստաաստղի խոսքով, այն, որ ինքը կարողացել է հասնել թմրանյութերի պահման համար ցմահ ազատազրկման դատապարտված 63-ամյա աֆրոամերիկացի Էլիս Ջոնսոնի համաներմանը, փոխել է իր կյանքը: «Եթե ավելի շատ մարդիկ մի կողմ դնեն անձնական զգացումները և սկսեն խոսել իսկապես կարևոր բաների մասին, ապա ավելի շատ գործ կարվի»,- ասել է Քարդաշյանը:

Загружается новость ... "Право"

Լրագրողի հարցին, թե նա երևբէ կառաջադրվի նախագահի պաշտոնում, հեռուստաաստղն ասել է, որ երբեք չի կարելի ասել երբեք: «Բայց դա չի նշանակում, թե ես արդեն սկսել եմ այդ ուղղությամբ աշխատել»,- հստակեցրել է Քարդաշյանը:

Ավելի վաղ` հունիսի 6-ին, հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի խնդրանքից հետո կրճատել է Էլիս Ջոնսոնի պատժաժամկետը: -0-