ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան դերասաններ Նատալի Փորթմանը, Մեթյու Մքքոնահին, Էմի Ադամը և Էնդրյու Գարֆիլդն ԱՄՆ նորընտրիր նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողությանն ընդառաջ կատարել են I Will Survive երգը:
Դերասաններից մի քանիսը նախընտրել են երգել, մյուսները` արտասանել են երգի տեքստը: Ձայնագրմանը մասնակցել են նաև Էմմա Սթոունը, Քրիս Փայնը, Հեյլի Սթայնֆելդը, Ֆելիսիթի Ջոնսը, գրում է gazeta.ru-ն:
«Հետաքրքիր կլինի: Կարող է չափազանց իրական դառնալ», - նշել է Գարֆիլդը:
Ինչպես հաղորդում է ամսագիրը, Գլորիա Գեյնորի հիթը ներկա կինոշրջանի աստղերի և «Օսկար» մրցանակի հնարավոր թեկնածուների կատարմամբ կարելի է անվանել հակաթույն Հոլիվուդի համար, որը մինչ այժմ էլ տխրում է նախագահական ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պարտության կապակցությամբ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում