Հայաստանը հույս ունի, որ ռուսական գազի գինը կնվազի. նախարար
17.03.2016,
17:50
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հույս է հայտնել, որ ռուսական գազի գնի նվազումը հնարավոր է:

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հույս է հայտնել, որ ռուսական գազի գնի նվազումը հնարավոր է, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
«Երբ մեկը ցանկանում է վաճառել, իսկ մյուսը` գնել, ապա առաջինը ցանկանում է առավելագույնս նվազեցնել գինը, երկրորդը` պաշտպանել իր շահերը։ Արդյունքում շահերի բախում է կատարվում, ինչն էլ քննարկվում է»,– հինգշաբթի ասել է նա լրագրողներին։
Նա միաժամանակ ավելացրեց, որ վերջնական որոշում ընդունելու համար որևէ խոչընդոտ չկա։
Յոլյանը նաև նշել է, որ որոշումը կարող է հնչեցվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում։ Նա նաև ավելացրել է, որ բանակցություններն ընթանում են այնպես, որ գազի գինը սպառողների համար կրճատվի։
Ավելի վաղ գազի գինը կազմում էր 189 դոլար հազար խորանարդ մետր գազի դիմաց, 2015 թ.–ին գինն իջեցվել էր` հասնելով 165 դոլարի, Հայաստանը կողմ հանդես եկավ գնի ժամկետի երկարացմանը։
2013 թ.–ի դեկտեմբերին Ռուսաստանն ու Հայաստանը միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի առուվաճառքի պայմանների և հետագա գործունեության մասին, ըստ որի` «Գազպրոմը» 80 տոկոսից 100 տոկոսի է հասցրել «Հայռուսգազարդի» մասնաբաժինը մատակարարված գազի համար 155 մլն դոլարի չափով պարտքի մարման դիմաց։
«Գազպրոմի» և «Հայռուսգազարդի» միջև ստորագրվեց նաև պայմանագիր 2014–2018 թթ.–ին Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման մասին։ Ըստ պայմանագրի` «Գազպրոմը» կապահովի մինչև 25 մլրդ խորանարդ մետր գազի ամենամյա մատակարարում, որի արժեքը կորոշվի` ռուսական գազի գնագոյացմանը համակցված գնի բանաձևի համաձայն։ –0–