ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում վերջին ամիսներին թանկացել է կարագն ու մսամթերքը։
Ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը, դրանց զուգահեռ թանկացել է նաև դեղորայքը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից թերթին հայտնել են, որ տարեսկզբի համեմատ հանրապետության առողջապահական համակարգում արձանագրվել է 2.1 տոկոսի գնաճ, իսկ միայն հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 0.1 տոկոս:
Загружается новость ...
"Право"
Օրինակ, նշում է պարբերականը, դեղագործական ապրանքներն ու բժշկական սարքավորումները թանկացել են 0.2 տոկոսով:
Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.3 տոկոսով:
«Մասնագետների պնդմամբ՝ դեղագործական ապրանքների թանկացումը պայմանավորված է եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ, քանի որ դրանք հիմնականում ներկրվում են եվրոպական երկրներից: Սակայն այդ դեպքում անհասկանալի է դեղերի թանկացումը, քանի որ դրանց մի մասն էլ այլ երկրներից է բերվում»,-գրում է թերթը: -0-