Հայ փորձագետները կոչ են անում արգելել ասպարտամի օգտագործումը սննդամթերքում և ըմպելիքներում

22.08.2016, 19:55
Մի շարք հայ փորձագետներ ասպարտամով սննդամթերքի և ըմպելիքների օգտագործումն առողջության համար վնասակար են համարում` կոչ անելով արգելել դրանք։
Հայ փորձագետները կոչ են անում արգելել ասպարտամի օգտագործումը սննդամթերքում և ըմպելիքներում
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մի շարք հայ փորձագետներ ասպարտամով սննդամթերքի և ըմպելիքների օգտագործումն առողջության համար վնասակար են համարում` կոչ անելով արգելել դրանք։

Մասնավորապես, «Մանկաբարձություն, գինեկոլոգիա, նեոնաթոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Ջրբաշյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում հիշեցրեց օրգանիզմի վրա ասպարտամի թունավոր ազդեցության մասին։

«Աղիներում ասպարտամը աղիքային մանրէների ազդեցությամբ քայքաշվում է մի շարք միացությունների, որոնցից մի քանիսը քաղցկեղածին են։ Ասպարտամը պոտենցիալ քաղցկեղածին նյութ է, որը, բացի ուռուցքային հիվանդություններից կարող է նաև մի շարք այլ տկարություններ առաջացնել, օրինակ, գրգռված աղիների համախտանիշ»,– ասաց Ջրբաշյանը։
Նրա խոսքով, ասպարտամի նկատմամբ ավելի զգայուն և խոցելի են այն երեխաները, ովքեր շատ են խմում գազավորված ըմպելիքներ, կանայք, ովքեր չարաշահում են դիետաները և ցածր կալորիականության սննդամթերք են օգտագործում։

«Ասպարտամն շաքարի առավել տարածված փոխարինիչներից է։ Դա քիմիական միացություն է, որը 200 անգամ քաղցր է շաքարից և գործնականորեն կալորիա չի պարունակում, ինչի շնորհիվ դրանով սննդամթերքները ցածր կալորիականության են դառնում։ Ասպարտամ է պարունակում դիետիկ կոլան, տարբեր մաստակներում, Հայաստանում արտադրված մի շարք «գազավորված» ըմպելիքներում»,– ասաց նա։

Սննդամթերքի անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Պիպոյանն իր հերթին խորհուրդ տվեց սպառողին ավելի ուշադիր լինել և գնումից առաջ անպայման ճշտել ապրանքի կազմը` համոզվելու համար ասպարտամի առյակության/բացակայության հարցում։

«Ասպարտամի առկայությունը սննդամթերքի կազմում միշտ նշվում է և նույնիսկ տոկոսներով։ Եվրոպական չափանիշների համաձայն, ասպարտամի ոչ մեծ քանակն անվտանգ է համարվում։ Սակայն Հայաստանում և Եվրոպայում մարդիկ օգտագործում են ասպարտամ պարունակող տարբեր մթերքի տարբեր քանակ»,– ասաց Պիպոյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանում ինչպես առօրյայում, այնպես էլ տոների ժամանակ օգտագործվում է մեծ թվով գազավորված ըմպելիքներ, մինչդեռ Եվրոպայում մարդիկ նախընտրում են բնական հյութերը։

«Հայաստանում ասպարտամի օգտագործման հետ կապված հետազոտություններ չեն անցկացվել։ Հայաստանում երեխաներն ավելի շատ են գազավորված ըմպելիքներ օգտագործում, բայց նրանց վրա ասպարտամի քանակը կարող է բոլորովին այլ ազդեցություն ունենալ»,– ասաց նա, ավելացնելով, որ այդ նյութը նխաստում է օրգանիզմի բջիջների օքսիդատիվ սթրեսի, ինչն ուռուցքային հիվանդությունների հիմք է։ -0-