420.75
4.19
394.07
+22
Եղանակը Երևանում
Հայ

Համի տոն Ախթալայում. Հայաստանում մեծ շուքով անցկացվեց Խորովածի փառատոնը

23:43
25 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Խորովածի ավանդական 8–րդ փառատոնը շաբաթ օրն անցկացվեց Լոռու մարզի Ախթալա քաղաքում։

Փառատոնի շրջանակում գործում էր շուրջ 30 տաղավար։ Խորովածի տոնին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ։

Фестиваль шашлыка

Այս տարի փառատոնն աննախադեպ էր ինչպես մասնակիցների, այնպես էլ հյուրերի թվով։ Փառատոնի շրջանակում կազմակերպվեց հագեցած և հետաքրքիր ծրագիր։ Անուշաբույր խորովածի համտեսն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ` երիտասարդ ռոք երաժիշտների կատարմամբ։ Իսկ միջոցառման ամենասպասված պահը հաղթողների պարգևատրման արարողությունն էր։ Մրցույթի մասնակիցները պայքարում էին երեք անվանակարգերում` «Լավագույն արտաքին տեսք», «Լավագույն գաղափար» և «Լավագույն համ»։

«Լավագույն տեսք» անվանակարգում հաղթեց «Արևելյան խոհանոց» ռեստորանը, «Լավագույն գաղափար» անվանակարգում` «Գարեջրի ակադեմիա»–ն, «Լավագույն համ» անվանակարգում` «Թոնրաշխարհ» ռեստորանը։ Փառատոնի գրան–պրիին արժանացավ «Ծիրանի» ռեստորանը։

Ախթալա. Խորովածի համաշխարհային մայրաքաղաք

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի ղեկավար Սեդրակ Մամուլյանի խոսքով` փառատոնի կազմակերպումը մեծ աշխատանք պահանջեց։

Фестиваль шашлыка

«Այդուհանդերձ, թիմի ձևավորման ժամանակ որևէ դժվարություն չառաջացավ, քանի որ այս հարցում մեծապես աջակցեց Ախթալայի քաղաքապետարանն ու մարզպետարանը, ինչպես նաև այլ կազմակերպություններ», – ավելացրեց Մամուլյանը։

Նա հիշեցրեց, որ միջոցառումն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 25–ամյակին։
«Փառատոնին մասնակցեց նաև հայտնի հայ բարերար Միքայել Արամյանցի ծոռը։ Արամյանցի տանն է ստորագրվել Առաջին հանրապետության անկախության հռչակագիրը (1918-1920)։ Պարոն Ջանոևը հանձնեց փառատոնի հաղթողների մրցանակները», – նշեց Մամուլյանը։

Фестиваль шашлыка

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն իր հերթին նշեց, որ դեռ 2012 թ.–ին Արամյանցի թոռանը շնորհվել է քաղաքի «Պատվավոր քաղաքացու» կոչումը։

«Ինչպես գիտեք, Ախթալայում է գտնվում Արամյանցի տունը, այդ պատճառով մենք աշխատում ենք, որպեսզի այն գտնվի պետության պահպանության ներքո` հաշվի առնելով շինության վատ վիճակը», – ընդգծեց Խաչիկյանը։
Խոսելով փառատոնի մասին` նա նշեց, որ միջոցառման շնորհիվ աշխարհում ճանաչելի է դառնում ինչպես Ախթալան, այնպես էլ ողջ աշխարհը։

Արամյանցի ծոռը հիացած է փառատոնով

Այս տարի Հայաստանի ամենահամեղ փառատոններից մեկը այցելել է Լոնդոնում բնակվող, հանրաճանաչ հայ բարեգործ Միքայել Արամյանցի ծոռը՝ Ալեքսանդր Ջանոևը, ով տպավորված էր միջոցառման կազմակերպմամբ:
«Ես մինչ այս էլ եմ եղել Ախթալայում, և ինձ շատ է դուր գալիս այս քաղաքը, իսկ փառատոնն իսկապես
ֆանտաստիկ է: Այստեղ այնքան մարդ կա... Միջոցառումը շատ բարձր մակարդակի վրա է կազմակերպված: Ինձ նաև դուր է գալիս փառատոնին կենդանի երաժշտության գաղափարը», - նշեց Ջանոևը:

Фестиваль шашлыка

Նա ավելացրեց, որ Ախթալայի բնակիչները շատ ընկերասեր են: «Այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը: Բոլորը, ում այսօր հանդիպել եմ, շատ հյուրասեր էին և բարի», - ավելացրեց Ջանոևը:

Ո՞ւմ խորովածն է ավելի համեղ

Գայանե Մանուկյանը՝ փառատոնի մասնակիցներից մեկը, ով ներկայացնում է տեղական «Նուռ-նռենի» կազմակերպությունը, նշեց, որ փառատոնին իրենք ներկայացնում են քյաբաբի, խորովածի և թոնրի լավաշի տեսակներ:

«Առաջին անգամը չէ, որ մասնակցում ենք փառատոնին, մեր ընկերությունը ներառված է Երիտասարդ կանանց միությունում, որն արդեն մի քանի տարի է մասնակցում է միջոցառմանը: Իսկ նախորդ տարի մենք ճանաչվել էին փառատոնի հաղթող:, - ասաց Մանուկյանը:

Фестиваль шашлыка

Միաժամանակ, երևանյան «Արևելյան խոհանոց» ռեստրոնաը ներկայացնող շեֆ խոհարար Սամվել Ասլանյանը նշեց, որ իրենք խորովածը պատրաստելիս արևելյան համեմունքներ են օգտագործում՝ փորձելով ուտեստը համեղ գլուխգործոց դարձնել:

«Ինչպես տեսնում եք, մեր տաղավարը յուրահատուկ պահանջարկ է վայելում, և մարդիկ իսկապես գոհ են մնում», - նշեց Ասլանյանը:

Աշխարհի ամենահամեղ փառատոնը

Միջոցառման հյուրերը, իրենց տպավորությունները ներկայացնելիս, մատնանշում էին յուրահատուկ մթնոլորտը և ոգին, որ տիրում էր Ախթալայի վանատան տարածքում, որի շուրջն էլ կազմակերպվել էր փառատոնը և որտեղ ծածանվում էր Հայաստանի մեծ եռագույնը:

Фестиваль шашлыка

Ինչպես նշեց փառատոնի հյուրերից մեկը՝ Ախթալայի բնակիչ Հասմիկը, նա տպավորված է միջոցառման մեծությամբ: «Ես առաջին տարին չէ, որ մասնակցում եմ միջոցառմանը, սակայն ամեն անգամ այն մեզ նորանոր անակնկալներ է պարգևում: Էլ չեմ ասում խորովածի մասին, որը ամեն տարի ավելի համեղ է դառնում: Բացի այդ, միջոցառումը օգնում է մեզ կտրվել առօրյա հոգսերից, շփվել և վայելել կյանքը», - նշեց Հասմիկը:

Фестиваль шашлыка

Փառատոնի մեկ այլ հյուր, ով եկել է Արարատ քաղաքից՝ Աննա Պողոսյանը, իր տպավորությունները ներկայացնելիս, նշեց, որ փառատոնն իսկապես կարելի է հաջողված համարել: «Սա հիանալի առիթ է Սփյուռքին և ողջ աշխարհին ներկայանալու համար՝ ցույց տալով, թե որքան համեղ են պատրաստում Հայաստանում», - նշեց աղջիկը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:00
18 Ապրիլի 2024
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել