ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կոստյումներ արտադրողները որոշել են գումար վաստակել Փարիզում ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի աղմկոտ կողոպուտի թեմայից, հայտնում է Լայֆը։
«Համացանցում Հելոուինին ընդառաջ սկսել են վաճառել կապկպած Քիմ Քարդաշյանի կոստյումներ։ Դրանք են` սպիտակ կարճ խալաթը, սև երկար կեղծամ, իբր «չորս միլիոնանոց» մատանի, խաղալիք խցկան, արևային ակնոց և երկու պարան»,– ասվում է հաղորդման մեջ։
Քիմ Քարդաշյանի հետ երկրպագուների երևակայությունում կապվող այլ ավելի ճանաչելի դետալներ կոստյումի մեջ չեն ներառվել։
Նշենք, որ հագուստի արժեքը 69.99 դոլար է։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում