ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանցի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram–ում տեսանյութ է հրապարակել, որում հայտնի հայ դերասան Հովհաննես Ազոյանը հաճույքով կանգնած է ուժեղ կարկուտի տակ։
Նախօրեին Երևանում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել, ինչը տևել է մոտ կես ժամ։ Տեղումները որոշ փողոցներում և ստորգետնյա անցումներում հեղեղումների պատճառ են դարձել։
«Կարկուտ Երևանում. Կարևորը ճիշտ սանրվածքն է»,– մեկնաբանել է Մարտիրոսյանը տեսանյութը։
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ այս օրերին Հայաստանում է և պարբերաբար սոցցանցերի իր բաժանորդների համար լուսանկարներ է հրապարակում։ -0-