Facebook-ում արդեն կարելի է էմոցիաներով արձագանքել գրված մեկնաբանություններին

04.05.2017, 14:24
Facebook սոցիալական ցանցում նոր ֆունկցիա է գործարկվել։
Facebook-ում արդեն կարելի է էմոցիաներով արձագանքել գրված մեկնաբանություններին
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Facebook սոցիալական ցանցում նոր ֆունկցիա է գործարկվել։

Ցանցի օգտատերերին հնարավորություն է տրվում ավելի վաղ արված մեկնաբանությանն արձագանքել 6 տարբեր էմոցիաներից մեկով:

Այժմ «Հավանում եմ» (Like) ավանդական կոճակից բացի, սոցցանցի օգտատերերը կարող են նաև օգտագործել սեր, ծիծաղ, զարմանք, տխրություն և բարկություն արտահայտող էմոտիկոններ։

Այս կամ այն էմոցիայով մեկնաբանությունը նշելու համար պետք է կուրսորը բերել «Հավանում եմ» կոճակի վրա և մյուս արձագանքները ևս կհայտնվեն, գրում է The Verge-ը:

Նոր գործառույթն արդեն հասանելի է ոչ միայն ֆեյսբուքի համակարգչային տարբերակի օգտատերերին, այլ նաև սոցցանցի բջջային հավելվածից օգտվողներին:

Ֆեյսբուքում լրացուցիչ զգացմունքներ արտահայտող կոճակները հայտնվել են 2016 թվականի փետրվարին։ -0-