Facebook–ը սխալմամբ հաղորդել է Ցուկերբերգի և մի քանի հարյուր օգտատերերի մահվան մասին

13.11.2016, 19:25
Facebook սոցիալական ցանցը սխալմամբ հաղորդել է մի քանի հարյուր օգտատերերի մահվան մասին։
Facebook–ը սխալմամբ հաղորդել է Ցուկերբերգի և մի քանի հարյուր օգտատերերի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Facebook սոցիալական ցանցը սխալմամբ հաղորդել է մի քանի հարյուր օգտատերերի մահվան մասին։

Տեխնիկական խոտանն անդրադարձել է նաև սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, որի անձնական էջում ևս հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ էջի սեփականատերը վերջերս մահացել է, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Ավելի ուշ այդ մարդիկ ստիպված էին հաղորդագրություն տարածել այն մասին, որ իրենց մահվան լուրը սխալմունք է։

Սոցիալական ցանցի ղեկավարությունը ներողություն է խնդրել սխալի համար։ «Ցավում ենք, որ նման բան է տեղի ունեցել։ Դա սարսափելի սխալ է, որն արդեն ուղղված է», – հայտարարել է ռեսուրսի ներկայացուցիչը։

«Ամերիկայի համար այնքան բարդ շաբաթ էր որ Facebook–ը որոշեց, որ մենք մահացել ենք», – այս կապակցությամբ գրել է օգտատերերից մեկը` ակնարկելով նախորդ շաբաթ տեղի ունեցած նախագահական ընտրությունները։

Facebook–ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն է, որի ամսական լսարանը գերազանցում է 1,7 միլիարդը։–0–