ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Facebook ընկերությունն առաջարկել է ամերիկյան առաջատար ԶԼՄ–ներին 3 մլն–ական դոլար վճարել սոցցանցի նոր ներդիրում իրենց կոնտենտի հրապարակման տարեկան արտոնագրի համար։ Այս մասին հայտնում է
ՏԱՍՍ–ը` հղում անելով The Wall Street Journal–ին։
Թերթի սեփական աղբյուրների տվյալներով, Facebook–ն իր ընտրությունը կանգնեցրել է այդ թվում The Walt Disney Company–ի, ABC հեռուստաընկերության, The Washington Post թերթի, Bloomberg գործակալության և The Wall Street Journal–ի դուստր ձեռնարկության` Dow Jones ընկերության վրա։
Յուրաքանչյուր արտոնագրի գործողության ժամկետը երեք տարի կլինի։ Լուրերին նվիրված նոր ներդիրը կարող է հայտնվել Facebook–ում արդեն աշնանը։
Հրապարակման համաձայն, Facebook–ը պատրաստ է նշված ԶԼՄ–ներին ընտրության ազատություն տալ այն հարցում, թե կոնկրետ ինչ նյութեր են հայտնվելու նոր ներդիրում։ Առաջին տարբերկան ուղիղ հրապարակումն է Facebook–ում, երկրորդը` միայն գլխագրի հրապարակումը, որը բացելով` օգտատերն ավտոմատ կանցնի հղումով լրատվամիջոցի կայք։
Թերթի աղբյուրներն ուշադրություն են հրավիրում նրան, որ Facebook–ը ծրագրում է օգտվել ԶԼՄ–ների շարքում եղած իր գործընկերների խորհուրդներից` լրատվական ներդիրի կատարելագործման նպատակով։ -0-