ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2002 թվականին Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի գործով Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Մուրադյաններին հատկացնել 50 հազար եվրո փոխհատուցում, գրում է «Հայոց Աշխարհ» թերթը։
Ըստ պաևբերականի, Եվրադատարանը փաստել է, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն չեն իրականացրել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը կառավարությանը պարտավորեցրել է 2400 եվրո հատկացնել: «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի կառավարության» գործով Սպարտակ Մանուչարյանը 2009-ին մեղադրվել է Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանի սպանության համար:
«Եվրոպական դատարանը համարել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է նրա արդար դատաքննության իրավունքը»,– գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում