ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Ձայնը» շոուի մասնակից Արմեն Ավջյանը դիմել է ոստիկանություն։ Նա հայտնել է, որ իրեն թալանել է տաքսու վարորդը, ով օգոստոսի 18–ին նրան Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարանից տարել է Նագոռնայա փողոց, գրում է
ren.tv–ն։
Նրանից հետո, որբ արտիստը վճարել է երթևեկության համար, վարորդը չի վերադարձրել ուղևորի ուղեբեռը։ Մասնավորապես, Ավջյանի մոտից անհետացել են ջութակը, երկու աղեղ, հագուստի ծածկաշապիկ, միկրոֆոն և հագուստ։
Կատարվածի փաստով ստուգում է անցկացվում։ -0-