ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանցի շոումեն, հաղորդավար, երգիչ, «Comedy Club»–ի ռեզիդենտ Ալեքսանդր Ռևվան և նրա կինը` Անժելիկան, ճանաչվել են ամենաոճային զույգ Fashion TV–ի վարկածով։
«Հենց նոր իմացանք, որ մենք «Ամենաոճային զույգ 2017»–ն ենք @fashiontv–ի վարկածով»,– գրել է Ռևվան իր Instagram–ում։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Անժելիկան ազգությամբ հայ է։ Զույգն ունի երկու դուստր` Ալիսա և Ամելի։ -0-