ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. National Geography Travel հայտնի հրատարակությունն Instagram–ի իր էջում հրապարակել է ձյունաճերմակ Արարատի լուսանկարը։
Հատկանշական է, որ նկարագրության մեջ հեղինակները նշել են, որ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն առաջին իսկ հեշթեգով նշվում է #Armenia։
Լուսանկարի մեկնաբանություններում կարծիքները տարբեր են։ Ոմանք գրում են, որ հրատարակությունը սխալվել է` ավելացնելով #armenia հեշթեգը, մյուսներն էլ հրապարակում են Հայաստանի դրոշն ու նշում, որ Արարատը հենց Հայստանն է։–0–