ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հաղորդավար Անդրեյ Մալախովը և նրա կինը` Նատալյա Շկուլևան, առաջնեկ են ունեցել, հայտնում է
Лента.ру–ն։
Երեխան աշխարհ է եկել նախօրեին` ժամը, 23։30–ին Մերձմոսկվայի «Լապինո» կլինիկայում։ Նորածնի քաշը 4 կգ–ից մի փոքր ավելի է, հասակը` 54 սմ։ Մայրը և փոքրիկն իրենց լավ են զգում։
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշում է աղբյուրը, Մալախովը ծննդաբերությանը ներկա չի եղել, սպասել է հիվանդասենյակում։
«Երեխայի անունը դեռ չենք ընտրել` ուզում ենք տեսնել փոքրիկի բնավորությունը։ Սպասում եմ այն պահին, երբ կկարողանամ փոխել որդուս առաջին տակդիրը»,– ասել է Մալախովը։
Զույգն ամուսնացած է վեց տարի։ -0-