420.2
4.23
390.99
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ահա, թե ինչ կարող է անել ձեր լյարդի հետ օրական 2 բաժակ սուրճը

19:17
25 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սուրճը չափազանց վիճահարույց ըմպելիք է։ Տարատեսակ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն միաժամանակ և՛ չափազանց օգտակար, և՛ չափից դուրս վնասակար։

Սակայն կարևոր է նաև նշել, որ սուրճը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը։ Սուրճը պարունակում է նաև կոֆեին, որը բազմաթիվ մարդկանց մոտ կարող է առաջացնել քնի խանգարում։

Այս հոդվածում մանրամասն ներկայացված են սուրճի բոլոր դրական և բացասական հատկությունները։

Սուրճը պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ բավականին շատ սննդարար նյութեր և հակաօքսիդանտներ։

Մեկ բաժակ ամերիկանոն (240 մլ) պարունակում է.

– В2 վիտամին, օրական նորմայի 11 տոկոսը
– В5 վիտամին, օրական նորմայի 6 տոկոսը
– В1 վիտամին, օրական նորմայի 2 տոկոսը
– В3 վիտամին, օրական նորմայի 2 տոկոսը
– Ֆոլաթթու, օրական նորմայի 1 տոկոսը
– Մանգան (մարգանեց), օրական նորմայի 3 տոկոսը
– Կալիում, օրական նորմայի 3 տոկոսը
– Մագնիում, օրական նորմայի 2 տոկոսը
– Ֆոսֆոր, օրական նորմայի 1 տոկոսը

Թվում է, թե այս ամենը շատ չէ, սակայն այս քանակությունը պարզապես բազմապատկեք 3–4–ով կամ այնքանով, որքան օրական սուրճ եք խմում։ Այնպես ոչ այս ըմպելիքն իսկապես սննդարար նյութերի մեծ աղբյուր է։

Սուրճը պարունակում է նաև մեծ թվով հակաօքսիդանտներ։ Օրական մի քանի բաժակ սուրճ խմող մարդը ստանում է ավելի շատ հակաօքսիդանտներ, քան մրգերից և բանջարեղենից։

Եզրակացություն. Եթե դուք օրական խմում ենք մի քանի բաժակ սուրճ, ապա ստանում եք բավարար քանակությամբ օգտակար վիտամիններ և հանքանյութեր։ Իսկ եթե դուք միաժամանակ կանոնավոր կերպով ուտում եք միրգ և բանջարեղեն, ապա կարող եք չմտահոգվել օրգանիզմում վիտամինների քանակի կապակցությամբ։

Սուրճը պարունակում է կոֆեին, որը լավացնում է ուղեղի աշխատանքն ու արագացնում նյութափոխանակությունը
Կոֆեինն աշխարհում ամենալայն կիրառումն ունեցող հոգեակտիվ նյութն է։

кофе, зерна

Ոչ ալկոհոլային ըմպելիքները, թեյը, շոկոլադը պարունակում են բավականաչափ կոֆեին։ Սուրճի մեկ բաժակում պարունակվող կոֆեինը կարող է տատանվել 30–300 մգ–ի սահմանում, սակայն մեկ բաժակում միջինը պարունակվում է 90–100 մգ կոֆեին։

Կոֆեինն արդյունավետ խթանիչ է։ Այն գլխուղեղում արգելափակում է նեյրոմեդիատորի` «հոգնածության հորմոնի» (ադենոզին) բջիջները։

Կոֆեինն ավելացնում է գլխուղեղի ակտիվությունը։ Հոգնածությունն անհետանում է, դուք դառնում եք ավելի զգոն ու կենտրոնացած։

Կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք հաստատել են, որ կոֆեինն իսկապես լավացնում է գլխուղեղի աշխատանքը, սակայն կարճ ժամանակահատվածով։ Այն նաև լավացնում է տրամադրությունն ու արձագանքելու արագությունը։

ԿՈՖԵԻՆԸ ՆԱԵՎ 3–11 ՏՈԿՈՍՈՎ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ Է ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Սակայն...այս ամենի արդյունքը կարճաժամկետ է։ Եթե դուք ամեն օր սուրճ եք խմում, ապա արդյունքը պակաս նկատելի կլինի։ Առողջության համար կոֆեինի հետևանքները մինիմալ են։ Եթե դուք օրական խմում եք մոտ 4 բաժակ սուրճ կամ թեյ, կարող եք չմտահոգվել։

кофе

Եզրակացություն. Կոֆեինն օգնում է մարդուն ապրել և աշխատել, սակայն որքան հաճախ եք դուք դիմում կոֆեինի «ծառայություններին», այնքան ավելի քիչ է այն օգնում։ Ճիշտ պահին լիցքավորվելու հնարավորություն ունենալու համար ավելի լավ է չխմել սուրճ հենց այնպես։

ՍՈՒՐՃԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՈՒՂԵՂԸ։ ԱՅՆ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ԱԼՑՀԱՅՄԵՐԻ և ՓԱՐՔԻՆՍՈՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԻՍԿԸ

Ալցհայմերի հիվանդությունն աշխարհում ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդությունն է և թուլամտության գլխավոր պատճառը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանոնավոր կերպով սուրճ խմող մարդիկ 65 տոկոսով ավելի քիչ են հակված հիվանդանալու այդ սարսափելի հիվանդությամբ։

кофе

Փարքինսոնի հիվանդությունն ուղեղի ծերացման հետ կապված երկրորդ ամենատարածված խնդիրն է։ Այն զարգանում է, երբ ուղեղը կորցնում է անհրաժեշտ քանակությամբ դոֆամին արտադրելու հնարավորությունը։

Սուրճ խմող մարդիկ 32–60 տոկոս ավելի քիչ են հակված հիվանդանալու այս հիվանդությամբ։

Եզրակացություն. Եթե դուք սուրճ եք խմում, ապա ավելի քիչ հավանական է, որ մեծահասակ տարիքում կհիվանդանաք այդ հիվանդություններով։

ՍՈՒՐՃ ԽՄՈՂՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐՈՆ ԱՎԵԼԻ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱԿԻ ՇԱՔԱՐԱԽՏՈՎ

Երկրորդ տեսակի շաքարախտը զարգանում է այն պատճառով, որ օրգանիզմը կտրուկ փոխում է ինսուլինի նկատմամբ ռեակցիան: Վերջին տասնամյակներում այդ հիվանդության տարածումն աճել է տասն անգամ: Ամբողջ աշխարհում այդ հիվանդությամբ տառապում է ավելի քան 300 հազար մարդ:

Կյանքի ընթացքում կանոնավոր կերպով սուրճ խմող մարդկանց մոտ շաքարախտի զարգացման ռիսկը 23-67%-ով պակաս է:

кофе

Գլխավոր եզրակացություն. Եթե ձեր ցեղում ինչ-որ մեկը հիվանդ է եղել երկրորդ տեսակի շաքարախտով, ապա սկսեք սուրճ սիրել:

ՍՈՒՐՃ ՍԻՐՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ ԼՅԱՐԴԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Եթե դուք չարաշահում եք ալկոհոլը և քաղցր ջուրը, ապա կարող եք ցիրոզ ձեռք բերել: Դրա հետևանքով լյարդի հյուսվածքները սկսում են քայքայվել:

Բարի լուրն այն է, որ եթե դուք օրական չորս գավաթ սուրճ եք խմում, ապա 84 տոկոսով պակասում է այդ հիվանդության զարգացման ռիսկը:

Լյարդի քաղցկեղն աշխարհում ուռուցքային հիվանդություններից մահացության երկրորդ պատճառն է:

Եզրակացություն. Սուրճ խմելով՝ հոգ ես տանում լյարդի մասին:

ՍՈՒՐՃ ԽՄՈՂ ՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ ԴԵՊՐԵՍԻԱՅՈՎ ԵՎ ԿՅԱՆՔԻՆ ՎԵՐՋ ՏԱԼԻՍ

Դեպրեսիան աներևակայելի տարածված խնդիր է: Նախևառաջ, դա աշխարհի առավել տարածված հոգեկան հիվանդություններից է: Երկրորդ, այն շոշափելիորեն նվազեցնում է կյանքի որակը:

Հարվարդի համալսարանի մի ուսումնասիրության համաձայն, ավելի շատ սուրճ խմողները նվազեցնում են դեպրեսիայի ռիսկը քսան տոկոսով:

кофе, книга

Երեք այլ հետազոտությունների տվյալներով, չորս և ավելի բաժակ սուրճ խմող մարդիկ 53 տոկոսով պակաս են ինքնասպանություն գործում:

Եզրակացություն. Սուրճը տրամադրություն է բարձրացնում և պաշտպանում է հոգեկան խանգարումներից:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ սուրճ խմողներն ավելի երկար են ապրում:

Եզրակացություն. Սուրճը պաշտպանում է անժամանակ մահից: Առավել ուժեղ էֆեկտը նկատվում է օրական 4-5 բաժակ սուրճ խմելու դեպքում:

ՍՈՒՐՃԸ ԿԱՐՈՂ Է ՏԱԳՆԱՊԻ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼ ԵՎ ՔՆԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԱՑՆԵԼ

Սխալ կլիներ պատմել սուրճի միայն դրական ազդեցությունների մասին՝ չնշելկով բացասականները:
Սուրճն ունի նաև որոշ բացասական ասպեկտներ (թեև ամեն ինչ կախված է կոնկրետ մարդուց):

Եթե չափազանց շատ սուրճ եք խմում, ապա դա կարող է հանգեցնել նյարդայնության, տագնապայնության, հաճախասրտության:

кофе, сон

Եթե դուք գերզգայուն եք կոֆեինի նկատմամբ, ապա ավելի լավ կլինի չչարաշահել դրա օգտագործումը:
Սուրճի մեկ այլ կողմնակի ազդեցությունը քնի խանգարումն է: Եթե դրա հետ խնդիրներ ունեք, ապա սահմանափակեք սուրճի օգտագործումն օրվա առաջին կեսով:

Սուրճը բարձրացնում է նաև զարկերակային ճնշումը:

Եզրակացություն. Կոֆեինը կարող է տագնապայնություն առաջացնել: Հետևեք նրան, թե ինչ էֆեկտ ունի այն հենց ձեզ համար:

ՍՈՒՐՃԸ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Կոֆեինը թմրանյութ է. Վերջակետ:

Կանոնավոր կոֆեին օգտագործելը դրա նկատմամբ կայունություն է առաջացնում: Ցանկալի արդյունքին հասնելն ավելի դժվար է դառնում, անընդհատ պետք է ավելացնել չափաբաժինը՝ նախկին արդյունքը ստանալու համար:
Աբստինենտային համախտանիշ էլ կա: Ախտանիշներ՝ գլխացավ, հոգնածություն, մշուշոտ գիտակցություն և նյարդայնություն: Կարող է մի քանի օր տևել:

черный кофе

Շատ մարդկանց (հասկանալի պատճառներով) դուր չի գալիս այն միտքը, որ նրանք կախվածություն ունեն ինչ-որ քիմիական նյութից:

Նրանց հատկապես տհաճ է կարծել, թե իրենց օրգանիզմը, բացի ուտելիքից, ինչ-որ ուրիշ բանի կարիք ունի: Բայց դա չի արդարացնում խելամիտ լինելու անհրաժեշտությունը:

Եզրակացություն. Կոֆեինը կախվածություն է առաջացնում: Բոլոր հատկանիշներն ակնհայտ են և լավ ուսումնասիրված:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում