Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
11.11.2015,
14:30
Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
:
:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախագահ, «Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի և կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանի, ծանոթացել է կենտրոնի պայմաններին և ուսումնական ծրագրերին:
Վերջում Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունը բերել է կենտրոնի հիմնադրին, աշխատակազմին և սաներին` բարձր գնահատելով ժամանակակից պահանջներին համապատասխան կրթություն ապահովելուն ուղղված ջանքերը:
Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ առաջիկայում նմանատիպ կենտրոն կհաստատվի նաև Էջմիածնում:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցել ն Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Կենտրոնի ստեղծման օրվանից այստեղ ուսումնառություն են անցել ավելի քան 10 հազար մարդ:
Ներկայում, «Թումո» կենտրոնի մասնաճյուղեր են գործում Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում:-0-

