ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը պատրաստակամություն է հայտնել հացադուլը դադարեցնելու վերաբերյալ, հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:
Համաձայն հաղորդագրության, նոյեմբերի 4-ին ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարականով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը և ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն այցելել են ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին, նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպել անհատական ընդունելություն և քննարկել վերջիններիս բարձրացրած խնդիրները՝ հորդորելով նրանց դադարեցնել հացադուլը:
«Կազմարկերպված ընդունելության ընթացքում հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը պատրաստակամություն հայտնեց հացադուլը դադարեցնելու վերաբերյալ՝ հանդիպման ավարտին այդ մասին համապատասխան դիմում ներկայացնելով ՔԿ հիմնարկի վարչակազմին»,-ասված է հաղորդագրությունում:
Այս պահի դրությամբ հացադուլը շարունակող դատապարտյալների առողջական վիճակը բավարար է, գտնվում են բժիշկների հսկողության ներքո. ներկայում ևս տարվում են համապատասխան աշխատանքներ՝ դատապարտյալներին հացադուլից դուրս բերելու ուղղությամբ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում