«Տաշիր» ԸԽ–ի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը` Փարիզում. հանդիպումներ կառավարությունում, startup-քլաստեր Station F և Dior–ի կենտրոնակայան

18.11.2019, 22:13
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը նոյեմբերի 13–15–ը երեք հագեցած օր է անցկացրել Փարիզում։
«Տաշիր» ԸԽ–ի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը` Փարիզում. հանդիպումներ կառավարությունում, startup-քլաստեր Station F և Dior–ի կենտրոնակայան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը նոյեմբերի 13–15–ը երեք հագեցած օր է անցկացրել Փարիզում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում tatler.ru–ն, այցը բավականին հեղինակավոր էր. Ֆրանսիայի կառավարությունը հրավիրել էր Tatler–ի հերոսուհուն` որպես «Choiseul 100 Ռուսաստան. երիտասարդ տնտեսական առաջնորդները» վարկանիշի մասնակից։ Տաթևիկը մասնակցել է ծրագրին, որն ուղղված է երկու պետությունների միջև փորձի փոխանակմանն ու հարաբերությունների ամրապնդմանը։ Choiseul վերլուծական գործակալությունն առաջին անգամ է կազմել նման վարկանիշ` բիզնեսի ռուսաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վարկանիշի ֆրանսիական նմանակը մշակվում է արդեն յոթ տարի և համարվում է շատ հեղինակավոր։ 

Տաթևիկին և 30 այլ պատվիրակներին պետք է դիմավորեր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն «դեղին բաճկոնների» շարժման առաջին տարելիցի նախօրեին նա ստիպված էր փոխել պլանները։ Արդյունքում, պատվիրակները հանդիպեցին Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ասամբլեայի նախագահ Ռիշար Ֆերանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան–Իվ Լե Դրիանի հետ։ Իր խոսքում պարոն Լարշեն կարևորեց Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների մերձեցումն ու պատժամիջոցների հետևողական չեղարկումը։

Հանդիսավոր ելույթներով ծրագիրը չսահմանափակվեց։ Ռուսաստանցի պատվիրակներին հրավիրեցին այցելել աշխարհի ամենամեծ startup-քլաստերը` Station F–ն ու Dior–ի կենտրոնակայան։–0–