420.2
4.23
390.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Արա Աբրահամյանի որդու շքեղ առանձնատունը հանվել է վաճառքի 80մլն դոլարով. այն ՌԴ–ի ամենաթանկ առանձնատունն է (ՎԻԴԵՈ)

19:01
18 Սեպտեմբերի 2020
© Լուսանկարը՝ screenshot Mash–ի տեսանյութից

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 80 մլն դոլար կամ 6  մլրդ ռուբլի, այսքան են պահանջում Ռուբլյովկայում գտնվող շքեղ առանձնատան համար, որը վերջերս է հանվել վաճառքի։

Բարվիխայի անտառապուրակում գտնվող առանձնատունն ԱՊՀ–ի ամենաթանկարժեք մասնավոր կառույցներից մեկն է և ամենաթանկարժեքը Ռուսաստանում, գրում է «Секрет фирмы»–ին։

Mash Telegram ալիքի հաղորդմամբ, առանձնատան սեփականատերը Ռուսաստանի հայկական սփյուռքի ղեկավար Արա Աբրահամյանի որդին ` Վլադիսլավ Աբրահամյանն է։ Հայտնի չէ, թե ինչու են Աբրահամյանները որոշել վաճառքի հանել այս շքեղ առանձնատունը։

Գնորդներին առաջարկվում է 11 հազար քմ մակերեսով վեց հարկայնի տուն, 2,5 հեկտար հողատարածք, 800 քմ մակերեսով հյուրատուն, ինտերիերի դիզայնի ու նախագծման հեղինակը Angela Luigi հռոմեական տունն է։ Առանձնատունն ունի բարձր առաստաղ, պատուհանից բացվում է գեղատեսիլ տեսարան, կա նաև թենիսի կորտ և մինի գոլֆ, 12 ննջարան` խոհանոցով, սանհանգույցով և հանդերձարանով, լողավազան, մարզադահլիճ, համերգասրահ, բոուլինգ, սպա–համալիր, ձմեռային մեծ այգի։ 

Վաճառքի հայտարարությունում նշված է, որ առանձնատան ամբողջական հարդարումից հետո այն հավակնում է դառնալ աշխարհի ամենաթանկարժեք առանձնատներից մեկը։ Վաճառողը պատրաստ է սակարկել ու նվազեցնել գինը 3–15%–ով։ Համեմատության համար նշենք, որ Մայքլ Ջեքսոնի հայտնի առանձնատունը, ատրակցիոների այգով, աճուրդում վաճառվեց 32 մլն դոլարով։

«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանն իր կյանքի ընթացքում զբաղեցրել է ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության վարչության պետի տեղակալի, «ԿՈՄԵՔՍ» ընկերության գլխավոր տնօրենի, «Согласие» ՓԲԸ–ի նախագահի պաշտոնները, նա «Российские защитные технологии» կոնցեռնի հիմնադիրն է։ «Согласие»–ն 1990–ականներին Կրեմլում շինարարական աշխատանքների  հիմնական կապալառուն էր։ Աբրահամյանի բիզնեսն այնքան հաջողված էր, որ նա ներդրումներ է կատարել նաև այլ երկրներում։ Գործարարը Լիբիայի տնտեսության մեջ մինչև քաղաքացիական պատերազմը ներդրել է 1մլրդ դոլար։

1997թ.–ին Օդինովսկու շրջանի ադմինիստրացիայի որոշմամբ, «Բարվիխա» կլինիկական առողջարանի մոտ գտնվող մի քանի հողատարածքներ դարձել են «Согласие»–ի սեփականությունը։ 2004–2005թթ.–ին Մոսկվայի մարզի դատախազությունն ու Ռոսիմուշչեստվոն դիմել են դատարան` գործարքը վիճարկելու նպատակով, որով ընկերությունը ձեռք է բերել առողջարանի հողատարածքները 2,75 մլն ռուբլով (առնվազն 100 000 դոլարով, այն ժամանակվա փոխարժեքով), սակայն Աբրահամյանը դատարանում պաշտպանել է հողատարածքի նկատմամբ ունեցած իր իրավունքները, որտեղ հետագայում հայտնվել է էլիտար թաղամասը։

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում