ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան, լրագրողներին հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։
Խոսելով համերգի ֆինանսավորման ընթացակարգի մասին՝ Խաչատրյանը նշեց, որ կազմակերպությունը պայմանավորվածություն ուներ արտիստի հետ, այսինքն՝ ջանքեր էր գործադրվել, որից հետո դիմել էր կառավարությանն աջակցության խնդրանքով, վերջինս էլ որոշել էր չմերժել։
Загружается новость ... "Лево"
Դիտարկմանը, թե կենսակա՞ն էր այդ համերգը կազմակերպել այս ծանր իրավիճակում` Խաչատրյանը պատասխանեց․ «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:
«Չեմ կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Snoop Dogg–ի համերգը, բայց ամեն ինչ արվում է, որ նա գա», – ասաց նա։
Snoop Dogg–ի համերգը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 23–ին Երևանում, սակայն այն հետաձգվել է Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Համերգի կազմակերպումը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։ Համերգի նոր ամսաթվի մասին կհաղորդվի ավելի ուշ։–0–