416.84
4.2
391.44
+17
Եղանակը Երևանում
Հայ

5 մթերքներ, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը

15:40
15 Ապրիլի 2017
© Լուսանկարը՝ naromed.ru
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Դուք կարող եք հսկայական միջոցներ ծախսել երիտասարդացնող թանկարժեք կոսմետիկայի կամ պրոցեդուրների վրա, բայց մաշկը շարունակի ծերանալ: Ինչու՞: Մասնագետները նշում են, որ երիտասարդությունը մեր ներսում է և կախված է ոչ միայն հոգեվիճակից, այլ նաև նրանից, թե ինչ ենք ուտում: Ահա ամենավտանգավոր սննդամթերքների ցուցակն ըստ woman-rules.ru-ի, որոնք արագացնում են մաշկի վաղաժամ ծերացումը:

1. Ածխաջրեր

Դրանց վնասի մասին միանշանակ խոսել չի կարելի, բայց ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: Եթե սննդակարգում գերակշռում են բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքները, ապա խնդիրները չեն ուշանա: Սպիտակ հացը, մակարոնեղենը և կարտոֆիլը չպետք է կազմեն սննդակարգի հիմքը: Դրանք պարզ շաքարներ են պարունակվում, որոնք, չայրվելու դեպքում, կուտակվում են և դանդաղեցնում կոլագենի արտադրումը: Իսկ կոլագենը պատասխանատու է մեր դեմքի մաշկի գեղեցկության համար:

2. Շաքար

Քաղցրեղենի վնասի մասին մաշկաբանները մշտապես են խոսում: Գլյուկոզայի բարձր մակարդակը դանդաղեցնում է կոլագենի և էլաստանի արտադրումը, որոնք պահում են դեմքը երիտասարդ և առաձգական վիճակում: Երբ դրանց գոյացման արագությունը դանդաղում է, մաշկի վրա կնճիռներ են առաջանում: Ամենաիդեալական տարբերակն ընդհանրապես շաքարից հրաժարվելն է, չէ՞ որ երիտասարդությունն ու գեղեցկությունն ավելի թանկ են:

3. Շաքարափոխարինողներ

Ամենից հաճախ սրանք քիմիական են, որոնցից օգուտ չկա, իսկ վնասները մեծ են՝ դրանց չարաշահման դեպքում սննդարար նյութերը դանդաղ են հասնում մաշկին, և այն կնճռոտում է:

4. Ալկոհոլ

Այն ողջ վնասին, որ գործում է ալկոհոլն օրգանիզմի վրա, կարելի է նաև ավելացնել այն, որ այն քայքայում է արյունատար անոթները: Հատկապես դա նկատելի է դեմքի վրա, որտեղ մազանոթները հատկապես մանր են: Արդյունքում մաշկը ձեռք է բերում կարմրագույն երանգ, դառնում է այտուցված և կնճռոտ:

5. Սուր համեմունքներ

Դրանք ջրիկացնում են արյունը և ստիպում քրտինքին ավելի ինտենսիվ արտազատվել՝ միաժամանակ լայնացնելով անոթները: Արդյունքում դեմքին կարող է անոթացանց առաջանալ: Բայց դա վերաբերում է միայն նրանց, ովքեր չարաշահում են սուր համեմունքների օգտագործումը: Իսկ չափավոր օգտագործումը նույնիսկ օգտակար է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
15:49
19 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
15:00
18 Ապրիլի 2024
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները