435.48
4.36
404.42
+2
Եղանակը Երևանում
Հայ

2015 թ.–ի 10 ամենաաղմկահարույց ամուսնությունները

14:10
19 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այս տարի ամուսնացան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջոննի Դեպը, Էշտոն Քաթչերը և անգամ Մոնակոյի արքայազնը։ Ruposters Life–ը ներկայացնում է ռուս և համաշխարհային աստղերի 10 ամենաաղմկահարույց ամուսնությունները, որոնք տեղի են ունեցել անցնող 2015 թ.–ին։

Ջեննիֆեր էնիսթոն և Ջասթին Տերու

Дженнифер Энистон и Джастин Теру

Այս աստղային զույգն ամուսնացել է գաղտնի` Լոս Անջելեսի էլիտար թաղամասերից մեկում։ Հարսանիքը «քողարկված է» եղել Տերուի 44–ամյակի տոնակատարության ներքո։ Սակայն լրագրողները, տեսնելով տորթի վրա դրված երկու արձանիկներն ու միջոցառմանը մասնակցող քահանային, միանգամից «գլխի են ընկել»։ Հարսանեկան արարողությանը հրավիրված են եղել զույգի 70 ամենամտերիմ մարդիկ:

Կարլ Ֆիլիպ և Սոֆիա Հելքվիստ

Карл Филипп и София Хеллквист

Շվեդիայի արքայազն ու հայտնի մոդելը, ով 2004 թ.–ին արժանացել է «Միսս Շվեդիա» տիտղոսին, ամուսնացել են Ստոկհոլմում գտնվող Թագավորական պալատի եկեղեցում։ Միջոցառմանը ներկա են եղել թագավորական ընտանիքի անդամները, հայտնի քաղաքական գործիչներ և օտարերկրյա միապետեր։ Երբ արքայազնը մատանին դրել է հարսնացուի մատին, հնչել է Coldplay բրիտանական խմբի «Fix You» երգի cover տարբերակը։ Սոֆիա Հելքվիստը դարձել է Շվեդիայի առաջին արքայադուստրը, ով ազնվատոհմ ընտանիքից չէ։

Վերա Բրեժնևա և Կոնստանտին Մելաձե

Вера Брежнева и Константин Меладзе

Հայտնի պրոդյուսերը միայն նախորդ շաբաթ է հրապարակային կերպով հայտարարել, որ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Վերա Բրեժնևան իր կինն է, սակայն ԶԼՄ–ները դեռ հոկտեմբերի 24–ին էին տեղեկացրել Իտալիայում կազմակերպված զույգի հարսանեկան արարողության մասին։ Ֆորտե դեյ Մարմի հանգստավայրում զույգի հարաբերությունները պաշտոնապես գրանցել է քաղաքապետ Ումբերտո Բուրատտին։

Քեմերոն Դիաս և Բենջի Մեդդեն

Кэмерон Диас и Бенджи Мэдден

Հայտնի դերասանուհու և Good Charlotte խմբի երաժշտի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Բևերլի Հիլզում գտնվող Քեմերոնի առանձնատանը։ Միջոցառմանը ներկա են եղել Ռիզ Ուիզերսփունը, Դրյու Բերիմորը, Գվինեթ Փելթրոուն։ Դիասի և Մեդդենի սիրավեպը սրընթաց զարգացում է ունեցել։ Հարսանիքից առաջ զույգը հանդիպել է ընդամենը կես տարի։ Ե՛վ Քեմերոնի, և՛ Բենջիի համար սա առաջին ամուսնությունն է։

Բենեդիկտ Քամբերբեթչ և Սոֆի Հանթեր

Бенедикт Камбербэтч и Софи Хантер

Սիրահարները համեստ պսակադրություն են կազմակերպել Ուայթ անգլիական կղզում գտնվող Մոթիսթոուն քաղաքի Սուրբ Պետրոսի և Պողոսի եկեղեցում։ Հարսանեկան արարողությանը հրավիրված են եղել մոտ 40 հյուրեր, այդ թվում` Էնդրյու Սկոտն ու Թոմ Հիդլսթոնը։

Ջոննի Դեպ և Էմբեր Հերթ

Джонни Депп и Эмбер Херд

Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում գտնվող` դերասանի տանը, իսկ խնճույքը կազմակերպվել է 51–ամյա Դեպի անձնական կղզում, որը գտնվում է Բահամներում։ Զույգը ծանոթացել է «Ռոմի օրագիրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ինչից հետո երկար ժամանակ թաքցրել է հարաբերությունները։

Միլա Կունիս և Էշտոն Քաթչեր

Мила Кунис и Эштон Катчер

Դերասանները կազմակերպել են գաղտնի պսակադրություն ԱՄՆ–ի անկախության օրը։ Պսակադրությանը ներկա են եղել աստղերի հարազատներն ու մտերիմները։ Միջոցառումը կազմակերպվել է Կալիֆոռնիայում գտնվող Secret Garden ռանչոյում։ Պսակադրության արարողությանը ներկա է եղել նաև դերասանների 9 ամսական դուստրը, ով ևս կրել է սպիտակ զգեստ։

Տատյանա Նավկա և Դմիտրի Պեսկով

Татьяна Навка и Дмитрий Песков

ՌԴ նախագահի 47–ամյա մամուլի քարտուղարի և հայտնի գեղասահորդուհու պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սոչիի «Ռոդինա» հյուրանոցի տարածքում։ Նավկայի և Պեսկովի համար սա արդեն երրորդ ամուսնությունն է։ Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ, մարզիկներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց թվում են Յանա Ռուդկովսկայան, Վալենտին Յուդաշկինը, Աննա Սեմենովիչը, Ալյոնա Ապինան և Ալիկա Սմեխովան։ Պսակադրության արարողությունից հետո Նավկան նետել է հարսնացուի ծաղկեփունջը, որը բռնել է նրա քույրը։

Գայ Ռիչի և Ջեքի Էյնսլի

Гай Ричи и Джеки Эйнсли

Զույգի պսակադրության արարողությունը կազմակերպվել է Անգլիայի Էշքոմբ կալվածքում։ Ռիչիին և Էնսլիին շնորհավորելու են եկել Ջեյսոն Սթեթհեմը, Բրեդ Փիթը, Դևիդ Բեքհեմը։ Կալվածքի տարածքում տեղադրվել են վրաններ` հատուկ աստղային հյուրերի հանգստի համար։ Զույգը պսակադրությունից առաջ հանդիպել է շուրջ 5 տարի և արդեն ունի երեք երեխա։

Պիեր Կազիրագի և Բեատրիս Բորրոմե

Пьер Казираги и Беатрис Борроме

Մոնակոյի արքայազնի և իտալական արիստոկրատ ընտանիքին պատկանող Բորրոմեի հարսանեկան արարողությունը կազմակերպվել է Իզոլա Բելլա գեղատեսիլ կղզում։ Միջոցառմանը հրավիրվել է ավելի քան 700 մրդ։ Կազիրագին և Բորրոմեն իրենց ամուսնությունը տոնել են ավելի քան երկու շաբաթ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա