ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն

03.07.2017, 13:58
Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 4-ին, 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Загружается новость ... "Лево"

Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 6-8-ը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Загружается новость ... "Право"

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ը կբարձրանա 2-3, հուլիսի 6-8-ը կնվազի 4-6 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 7-8-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Մասնավորապես, հուլիսի 4–ին Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվում է +38...+40, գիշերը` +25...+26, հուլիսի 5–ին ցերեկը սպասվում է +38...+40, գիշերը` +25...+26։–0–