Սինգապուրի վարչապետը ցուցադրել է երեկոյան Երևանը (ՎԻԴԵՈ)

29.09.2019, 18:45
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն Twitter-ի իր էջում հրապարակել է Հանրապետության Հրապարակի «Երգող շատրվանները»:
Սինգապուրի վարչապետը ցուցադրել է երեկոյան Երևանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն, ով Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով, Twitter-ի իր էջում հրապարակել է Հանրապետության Հրապարակի «Երգող շատրվանների» տեսանյութը:

«Ժամանել եմ Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք: Մասնակցելու եմ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին», - գրել է նա:

Այցի շրջանակում Սինգապուրի վարչապետը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ հոկտեմբերի 1-ին կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին՝ ընդլայնված կազմով:

Նիստի շրջանակում նախատեսվում է ԵՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրում:-0-