Շունչներս կընկնի տեղը. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի իջեցում
10:54
31 Հուլիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է նախօրեին, թե երբ Հայաստանի բնակիչները կկարողանան շունչ քաշել ամառվա տապից։
«Երեք օր էլ դիմանանք ու շունչներս կընկնի տեղը», – գրել է Սուրենյանը Facebook–ի իր էջում։
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, օգոստոսի 3–ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում` այդ թվում Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1–3–ին աստիճանաբար կնվազի 5–7 աստիճանով։–0–
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել