Մինչև 7–ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
04.09.2018,
18:50
Չորեքշաբթի` սեպտեմբերի 5-ին, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` սեպտեմբերի 5-ին, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 1-25 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է տարածած հաղորդագրությունում:–0–