ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 94 տարեկանում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը, հաղորդում է
life.ru–ն` հղում անելով ՏԱՍՍ–ին։
«Սերգեյ Միքայելյանը մահացել է այսօր», – նշել է գործակալության զրուցակիցը։
Սերգեյ Միքայելյանը եղել է «Լենֆիլմի» առաջատար ռեժիսորներից մեկը։ Այնտեղ աշխատել է 1961 թ.–ից։
Միքայելյանը նկարահանել է «Բազմագույն քարեր», «Ընդունում եմ մարտը», «Գնում եմ դեպի ամպրոպը», «Ընդամենը մեկ կյանք» ֆիլմերն ու շատ ուրիշներ։
Նա մասնակցել է Հայրենական պատերազմին։ Այդ թեման ներկայացրել է «Այրիները» ֆիլմում, որն արժանացել է չորս կինոփառատոնների մրցանակներին, իսկ 1976 թ.–ին ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն կինոնկարը Լեհաստանում և Կուբայում։–0–