Կերպարանափոխման վարպետ. հայազգի հայտնի դերասանը նմանակել է Թերեզա Մեյին (ՎԻԴԵՈ)
14:14
12 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի բրիտանահայ դերասան Էնդի Սերկիսը տեսանյութ է հրապարակել, որտեղ նմանակում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին։
Տեսանյութն արվել է Սերկիսի մարմնավորած ամենահայտնի հերոսի` Գոլումի («Մատանիների տիրակալը» եռապատումը) կերպարանքով, սակայն խոսքը Brexit–ի մասին է։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Մեյը հետաձգել է բրիտանական խորհրդարանի քվեարկությունը Brexit–ի հարցով։ Նա չի բացառել, որ ԵՄ–ի հետ գործարքը կարող է չհաստատվել։–0–
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ