Կեֆիր և բազուկ. 7 օրում մինչև 5 կգ քաշի նվազեցում

02.07.2017, 19:10
Կեֆիրն ու բազուկն ամենամատչելի մթերքներն են, որոնց օգնությամբ կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Կեֆիր և բազուկ. 7 օրում մինչև 5 կգ քաշի նվազեցում

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Կեֆիրն ու բազուկն ամենամատչելի մթերքներն են, որոնց օգնությամբ կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Նրանք օգնում են սեղմ ժամկետներում ազատվել մի քանի կիլոգրամներից և մաքրել օրգանիզմը տոքսիններից ու վնասակար նյութերից, գրում էfithacker.ru–ն։

Առաջարկում ենք օրգանիզմի համար կազմակերպել բեռնաթափման օրեր կեֆիրի և բազուկի օգնությամբ, ինչի արդյունքում դուք կմաքրենք ձեր օրգանիզմն ու կնիհարեք 4–7 կիլոգրամով։ Եվ այս ամենն ընդամենը 3 օրում։

Կեֆիրով և բազուկով դիետան օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր արդեն հետևում են իրենց սննդակարգին և զբաղվում են ֆիզիկական վարժություններով, սակայն կշեռքի սլաքերը համառորեն չեն ուզում շարժվել տեղից։

Загружается новость ... "Лево"

Այս դիետան բավականին խիստ է, չէ՞ որ երեք օր շարունակ դուք պետք է ուտեք օրական միայն 1,5 կգ խաշած բազուկ և խմեք 1,5 լիտր անյուղ կեֆիր և 1,5–2 լիտր ջուր։ Հարկավոր է պարտադիր մեծ քանակությամբ ջուր խմել, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի, քանի որ տոքսինների հետ միասին օրգանիզմից դուրս է գալիս նաև հեղուկը։
Վերևում նշված մթերքները հարկավոր է օգտագործել օրական 5–6 անգամ։ Եթե դուք չեք կարող այս մթերքներն առանձին–առանձին օգտագործել, ապա կարող եք բլենդերում մանրացնել բազուկն ու խառնել այն կեֆիրի հետ։ Այս կոկտեյլը շատ ավելի համեղ է։

Չորրորդ օրը կարելի է օգտագործել 400 գրամ խաշած միս կամ ձուկ և ցիտրուսային մրգեր։

Նման շոկային դիետան, իհարկե, ոչ բոլորին է համապատասխանում։ Եթե դուք առողջական խնդիրներ ունեք` կապված լյարդի, ստամոքսի կամ երիկամների աշխատանքի հետ, ապա ոչ մի դեպքում մի փորձեք այս դիետան։ Խորհուրդ է տրվում ընտրել ավելի մեղմ սննդակարգ։–0–