Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
20.09.2017,
15:42
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը ներկայացնում է խորհուրդներ և կանխարգելիչ միջոցառումներ սեզոնային վիրուսների պայքարի հարցում։
Օրերս հայկական մամուլում լուրեր են շրջանառվում հանրապետությունում առկա խուճապի մասին։ Մասնավորապես նշվում է, որ մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են, բժիշկները չեն հասցնում սպասարկել։ Երեխաների մոտ հիմնականում արձանագրվում է բարձր ջերմություն, աղեստամոքսային տրակտի խանգարում, մկանային ցավեր։
Փորձագետի խոսքով, որևէ աճ չի գրանցվում։
«Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։ Սակայն դա չի նշանակում, որ տարածված է հենց աղիքային ձևը, պարզապես այդ ամենը կախված է տարբեր գործոններից` և′ տվյալ հարուցչի առանձնահատկությունից, և′ օրգանիզմի առանձնահատկությունից», – պարզանաբեց Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Փորձագետը խորհուրդ տվեց վարակի դեպքում, որպես առաջին օգնություն, օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ։
«Չի կարելի ընդունել հակաբիոտիկ, քանի որ այն որևէ ազդեցություն չի ունենում վիրուսի դեպքում։ Այն, հակառակը, կարող է վնաս հասցնել։ Պարզապես անհրաժեշտ է օգտագործել շատ հեղուկ և Ռեգիդրոն, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի և չկորցնի անհրաժեշտ հանքային նյութերը», – նշեց փորձագետը։
Նա նաև հայտնեց, որ կառույցը մշտապես մոնիտորինգի է ենթարկում երկրում առկա վիրուսները, լաբորատոր հետազոտում դրանք։
Փորձագետը, պատասխանելով այն հարցին, թե ընդհանրապես քանի՞ օր է ապրում վիրուսն օրգանիզմում` նշեց, որ դա հիմնականում կախված է օրգանիզմի առանձնահատկությունից։
«Վիրուսը օրգանիզմում հիմնականում ապրում է 2–7 օր։ Հնարավոր է նաև թեթև ընթացք, մի փոքր հարբուխ։ Այս ամենը կախված է օրգանիզմի առանձնահատկությունից։ Եթե կա ուղեկցող հիվանդություն, ապա վիրուսը կարող է խորանալ ընդհուպ մինչև թոքաբորբ», – պարզապանեց Լիլիթ Ավետիսյանը։
Նա նաև անդրադարձավ կանխարգելիչ միջոցառումներին։
«Եթե շրջապատում կա վիրուս, օրգանիզմը դառնում է ընկալունակ։ Անհրաժեշտ է բացառել մրսածության գործոնը, հատկապես երեխաների մոտ։ Կանխարգելիչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն նաև դպրոցներում և մանկապարտեզներում, որպեսզի երեխաները չմնան միջանցիկ քամիների տակ և չմրսեն։ Իսկ եթե տանը կա հիվանդ, ապա հարկավոր է այնպես անել, որպեսզի այդ հիվանդին խնամի մեկ հոգի», – նշեց փորձագետն ու ավելացրեց, որ աղիքային ինֆեկցիայի դեպքում հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային։
«Եթե տանը կա հիվանդ, հարկավոր է ախտահարել շրջապատը` տան սենյակները, օդափոխել, քանի որ վիրուսն, արտազատվելով արտաքին միջավայր, չպետք է մնա օդում, խտանա, այլ դուրս գա, որտեղ շատ արագ կոչնչանա», – նշեց Ավետիսյանը։
Խոսելով հիվանդանոցներում առաջացած հերթերի մասին` փորձագետը նշեց, որ դրանք կրում են սեզոնային բնույթ։
«Մենք արձանագրում ենք սեզոնային, սովորական վիճակ։ Արդեն գտնվում ենք ցուրտ սեզոնի շեմին։ Անցումային սեզոններին բնորոշ իրավիճակ է հանրապետությունում, մենք չունենք հիվանդացության կտրուկ աճ, գրանցվում է սովորական սեզոնային ընթացք, որն այս պահի դրությամբ անհանգստության առիթ չի տալիս։ Ամեն ինչ վերահսվում է, իրականացվում են հետազոտություններ, մոնիտորինգ, և եթե անհանգստացնող որևէ երևույթ լինի, կիրականացվեն ավելի կտրուկ միջոցառումներ», – ասաց փորձագետն ու ավելացրեց, որ կառույցը հետևում է նաև, թե ինչ է կատարվում աշխարհում։
«Օրինակ Եվրոպայում հիմա խիստ ցրտել է, հետևաբար այնտեղ մրսածության հավանականությունը մեծանալու է , բայց ԱՀԿ–ն դեռ այդ մասին ինֆորմացիա չի հայտնում», – եզրափակեց Ավետիսյանը։–0–

Загружается новость ... "Лево"