Հուլիս-օգոստոսին Երևանում ջերմաստիճանը կարող է հասնել +40-ի, իսկ Սյունիքում` մինչև +41…+42-ի
31.05.2017,
14:54
2017 թ.-ի ամառն ավելի շոգ է լինելու, քան 2016թ.-ինը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 2017 թ-ի ամառն ավելի շոգ է լինելու, քան 2016թ-ինը, հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Եթե հունիսին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում են նորմայի սահմաններում, ապա հուլիսին և օգոստոսին բավական շոգ է լինելու: Հուլիս-օգոստոսի առանձին օրերին Երևանում ջերմաստճանը կարող է հասնել +40 աստիճանի, իսկ Սյունիքում` +41...+42 աստիճանի»,-չորեքշաբթի լրագրողներին ասաց նա:
Սուրենյանի խոսքով, նման շոգը պայմանավորված է նրանով, որ Արաբական թերակղզում ձևավորվող արևադարձային ցիկլոնը, հուլիս-օգոստոսին անցնելով արաբական անապատով, կհասնի Հայաստան:
Օդերևութաբանի կանխատեսմամբ, ամռան առաջին ամսվա առանձին օրերն Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Կոտայքում, Վայոց Ձորում սառը օդային հոսանքների ներհոսքի հետևանքով գիշերային ժամերին բացառված չէ ջերմաստիճանի նվազում` մինչև 7-12 աստիճան տաքություն, սակայն ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +33...+36 աստիճան, իսկ Լոռվա մարզում հունիսի սկզբին ամենացածր ջերմաստճանը կլինի +3...+6 աստիճան, իսկ ցերեկը` +25...+30:
Հունիսի առաջին կեսին օդերևութաբանը Տավուշում կանխատեսում է ջերմաստիճանի նվազում մինչև +5...+8, իսկ ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +28...+34։
Սուրենյանի նաև նշեց, որ այս ամառ Հայաստանում ամենաշոգը լինելու է Սյունիքի մարզում, հովիտներում հունիսին գիշերը ջերմաստիճանը կկազմի 10-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկը` +33...+37 աստիճան:
Օդերևութաբանի կանխատեսմամբ, Երևանում հունիսի առաջին կեսին ջերմաստիճանը կհասնի +7...+10 աստիճանի, իսկ առաջին տասնօրյակում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +34...+36 աստիճանի:
«Առաջիկա օրերին Հայաստանը կգտնվի սևծովյան ցիկլոնի ազդեցության տակ, որը կակտիվանա երեկոյան ժամերին»,-ասաց Սուրենյանը:
Օդերևութաբանն ընդգծեց, որ հունիսի 1-3-ը ցերեկային ժամերին կդիտվի կայուն արևային եղանակ, իսկ երեկոյան ժամերին Հայաստանի երկնքում կձևավորվեն կարկտաբեր ամպեր, սպասվում են անձրևներ և ամպրոպներ: Շիրակում, Լոռիում և Տավուշում մեծ է կարկուտի հավանականությունը: Հունիսի 4-5-ը ամենուրեք կնկատվի ցիկլոնի ազդեցության թուլացում, բացի Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից, ինչպես նաև Կոտայքից և Արագածոտնի լեռնային շրջաններից:
«Հայաստանի մյուս շրջաններում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակը», - ասաց Սուրենյանը:
Նրա կանխատեսմամբ, վաղը ողջ հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում այն չի գերազանցի +27...+29 աստիճանը և անփոփոխ կպահպանվի մինչև հունիսի 4-ը: Հունիսի 5-ին կրկին Հայասան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում երկրի հովիտներում և մայրաքաղաքում ջերմաստճանը կբարձրանա մինչև +32...+33 աստիճանի, իսկ Սյունիքում կհասնի մինչև +34...+35 աստիճանի:–0–

Загружается новость ... "Лево"