ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 3–ի լույս 4–ի գիշերը Երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
Մեր մոլորակի արբանյակը մոտեցել էր առավելագույնս մոտ հեռավորության վրա և սովորականից ավելի խոշոր էր երևում։
Загружается новость ... "Лево"
ABC ամերիկյան հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում լուսնի`արագացված ռեժիմով տեսանյութը, հաղորդում է lenta.ru–ն։
Փորձագետները
նշում են, որ նախորդ գիշերը լուսինն առավելագույնս մոտ է եղել Երկիր մոլորակին և 14 տոկոսով ավելի մեծ ու 30 տոկոսով ավելի պայծառ է եղել։
«Գերլուսինն անոմալ երևույթ չէ, այն կանոնավոր կերպով կրկնվող երևույթ է։ Այն չպետք է հանգեցնի աղետների», – նշում է Մոսկվայի կանխարգելիչ բժշկության գլխավոր մասնագետ Նանա Պողոսովան։–0–