ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ցանկացած կին կամ աղջիկ, անշուշտ, բախվել է մի իրավիճակի հետ, երբ, օրինակ, երեք կամ չորս օրից նախատեսված է կարևոր միջոցառում, իսկ սիրելի զգեստը կիպ է նստում և անհրաժեշտ է մի քանի օրում ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Ներկայացնում ենք եռօրյա դիետա, որը կօգնի ձեզ այդ հարցում, գրում է
fithacker.ru–ն։
Եվ այսպես...
Загружается новость ... "Лево"
Օր առաջին
Ողջ օրը պետք է խմել տոմատի հյութ և ուտել եփած բրինձ առանց շաքարավազի և աղի։ Չէ՞ որ հենց աղն է դանդաղեցնում օրգանիզմից ջրի դուրս գալու պրոցեսը։
Օր երկրորդ
Ողջ օրը պետք է խմել կեֆիր և ուտել կաթնաշոռ, որը հարկավոր է ուտել քաղց զգալու ժամանակ։ Պետք չէ սահմանափակել։
Օր երրորդ
Օրվա ընթացքում անընդհատ պետք է խմել թեյ, ցանկալի է կանաչ։ Անհրաժեշտ է ուտել խաշած միս, ցանկալի է հավ կամ ոչ յուղոտ խոզ։–0–