ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը, հայտնում է
gazeta.ru–ն։
Առաջին տեղն է զբաղեցրել Լուիս Ֆոնսիի «Despacito» երգի տեսահոլովակը` վոկալիստ Դեդի Յանկիի մասնակցությամբ։ Լուիս Ֆոնսիի տեսահոլովակը դարձել է ոչ միայն 2017 թվականի, այլև YouTube–ի ողջ գոյության ընթացքում ամենահայտնի տեսահոլովակը, այն դիտել են ավելի քան 4,4 մլրդ անգամ։
Երկրորդ հորիզոնականում է բրիտանացի երգիչ Էդ Շիրանի «Shape of You» երգի տեսահոլովակը (2,8 մլրդ դիտում)։ Երրորդ տեղում է Ջեյ Բալվինի ու Ուիլլի Ուիլյամի «Mi Gente» երգի տեսահոլովակը (1,3 մլրդ):–0–