Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
06.12.2017,
14:56
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը ընդգրկվել է հայկական քոչարին մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կայքում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել է Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
Загружается новость ... "Лево"
Դեռ 2014 թվականին լավաշը Հայաստանի կողմից պաշտոնապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգություն ցուցակում։ Լավաշից բացի, ներկայացուցչական ցանկում են ներառվել նաև կատարումները դուդուկ հայկական երաժշտական գործիքով (2008 թ.), հայկական խաչքարերի ստեղծման սիմվոլիկան ու վարպետությունը (2010 թ.) և «Սասունցի Դավիթը» հայկական միջնադարյան էպոսը (2012 թ.)։ –0–