Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում

26.07.2017, 10:25
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 29–ին «Ալաբինո» մերձմոսկովյան հրաձգարանում կանցկացվի Զինվորական խոհարարների և հացթուխների միջազգային մրցույթ, հաղորդում էrns.online–ը` հղում անելով ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին։

Загружается новость ... "Лево"

Ռուս զինվորական խոհարարները ազգային խոհանոցի ճաշատեսակներից բացի կպատրաստեն նաև հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։ Ռուս խոհարարները կպատրաստեն նաև մսով և հնդկաձավարով մոտ 2500 չափաբաժին շիլա և կթխեն ամենահամեղ բանակային հացը Բանակային միջազգային խաղերի մասնակիցների և հյուրերի համար։ –0–