ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Դեռևս հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանում ավիատոմսերը ավելի թանկ են, քան հարևան Վրաստանում, հայտարարեց, որ խնդիր կա ավիավառելիքի մատակարարման հետ, և հնարավոր է՝ այդ ոլորտում գոյություն ունի մենաշնորհ, որը իրենք պետք է պարզեն:
Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը, անցել է երեք ամիս, և ըստ ոլորտի մասնագետների՝ այս ընթացքում ոչինչ չի փոխվել, գները շարունակում են մնալ կայուն բարձր: Հնարավոր է, որ իշխանությունը այդպես էլ չի կարողանում գտնել, թե ով է մենաշնորհի տերը, որպեսզի ազատականացնի շուկան:-0-