Հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ
27.05.2016,
11:41
Մայիսի 27–31–ն օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին Հայաստանի մարզերում սպասվում է անրձև ու ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 27–31–ն օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին Հայաստանի մարզերում սպասվում է անրձև ու ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20–25 մ/վ։
Նոր, ավելի հզոր փոթորիկ է մոտենում Հայաստանին>>
Օդի ջերմաստիճանը մայիսի 29–30–ը կնվազի 3–4 աստիճանով։
Երևանում առաջիկա երկու օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +25...+27 աստիճանի սահմանում, իսկ կիրակի կնվազի երկու աստիճանով։ Երկուշաբթի և երեքշաբթի օդի ջերմաստիճանը կրկին կնվազի` հասնելով +21...+23 աստիճանի։ –0-

