ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու միջադեպի հանգամանքները։
Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, Կոտայքի մարզի բնակչից 2017 թվականին հաղորդում էր ստացել, որ մեկ այլ անձ մուտք է գործել Facebook–ի իր անհատական էջ և պատճենահանել իր նամակագրությունը։
Загружается новость ...
"Право"
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու՝ սոցցանցում գտնվող անհատական էջ ապօրինի մուտք է գործել նրա նախկին կինը, ով առանց թույլտվության պատճենահանել է նախկին ամուսնու և վերջինիս ընկերուհու նամակագրությունը և այն ուղարկել մեկ այլ անձի»,– ասվում է հաղորդման մեջ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: -0-