ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Վաղվանից` հուլիսի 29–ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում։
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով` 2017 թ. հուլիսի 29-ից Երևանի Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Բրազիլիայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–