ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայրիկին 55–ամյակի կապակցությամբ։
Հենրիխ Մխիթարյանի հայրը` Համլետ Մխիթարյանը, մահացել է 33 տարեկանում գլխուղեղի ուռուցքից։
«Դու ապրում ես իմ հուշերում, շնորհավոր 55–ամյակդ, հայրիկ», – գրել է Մխիթարյանը Facebook–յան էջում` հրապարակելով հուզիչ լուսանկար։–0–