ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկուհի Դորոթի Ֆլեթչերը, ով վերջերս դարձավ 100 տարեկան, ներկայացրել է երկարակեցության գաղտնիքը, գրում է life.ru–ն` հղում անելով Indy Star–ին։
Загружается новость ... "Лево"
Դորոթիի խոսքով, նա ամեն օր ուտում է չիզբուրգեր, կարտոֆիլ ֆրի և խմում է գազավորված ըմպելիք։
Նա հայտարարում է, որ չէր նախատեսում ապրել մինչև 100 տարեկանը և չէր հետևում սննդի որևէ կանոնի։
Հրատարակությունը նշում է, որ արագ սննդի ցանցերից մեկի սեփականատերն առաջարկել է ծեր կնոջը տոնել հոբելյանն իրենց հաստատությունում և նվիրել է նրան VIP հաճախորդի քարտ։–0–