ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ավստրալիայի ամենախոշոր նահանգի` Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հարցազրույց է տվել «9 news» հեռուստաալիքին իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ։
Նա ներկայացրել է իր մեծ հայկական ընտանիքին` ծնողներին, քույրերին և նրանց երեխաներին, ովքեր Գլեդիսի կյանքի կարևորագույն մասնիկներից են։
Բերեջիկլյանը նաև նշել է, որ ամուր կապեր ունի Ավստրալիայի հայ համայնքի հետ։
Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը 2017 թ.–ի սեպտեմբերին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով պետական և հասարակական–քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավունքի և քաղաքականության ոլորտում կատարած զգալի ավանդի համար։
Բերեջիկլյանը նաև առաջին հայ գործիչն է, ով զբաղեցրել է ավստրալական նահանգի վարչապետի պաշտոնը։–0–